22 հունվարի 2009 - 19:09 AMT
Մոսկվայում կկայանա 60-ականների աստղ Ժան Թաթլյանի համերգը
Փետրվարի 6-ին Մոսկվայի Էստրադայի Պետական Թատրոնում կկայանա Ժան Թաթլյանի համերգը: 60-ականների մեծ քանակությամբ շլյագերների 66-ամյա հեղինակ եւ կատարողը, ինչպես եւ անցյալում, ծրագրում է երգել հին եւ սիրելի երգերը բացառապես «կենդանի» ձայնով, հաղորդում է Ռուսաստանի Հայերի Միության մամլո ծառայությունը:

Նախքան 1971թ. գաղթը Փարիզ Ժան Թաթլյանի երգերը հնչում էին բոլոր տներում, երիտասարդ երգահանն ու երգիչն իր նվագախմբի հետ միասին տարեկան մինչեւ 400 համերգ էր ունենում: Ֆրանսիա մեկնելուց հետո նրա երգերը ԽՍՀՄ-ում արգելվեցին, իսկ արխիվը ոչնչացվեց: Արտասահմանում նրա տաղանդը շատ արագ նկատեցին եւ ըստ արժանվույն գնահատեցին հայկական, գնչուական եւ ռուսական ազգային երգերի կատարման շնորհիվ:

Գալիք համերգին Ժան Թաթլյանն իր հին շլյագերների հետ մեկտեղ ծրագրում է երգեր կատարել ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն եւ եբրայերեն լեզուներով: