10 հունիսի 2020 - 11:33 AMT
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակցի մոտ Covid-19 կա

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակցի մոտ Covid-19 է հաստատվել։ Այդ մասին հայտարարել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին։

«Կորոնավիրուս է ախտորոշվել մի շարք պետական կառույցներում։ Մասնավորապես՝ նախագահի վարչակազմում վարակակիրները 19 են, որից 14-ը՝ վարչությունում»,- ասել է Բայրամլին ճեպազրույցում, գրում է Interfax.az-ը։

Ըստ նրա՝ կորոնավիրուս է ախտորոշվել նաև ԱԻՆ 5 աշխատակցի, աշխատանքի և սոցապահովության 7 աշխատակցի մոտ։

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հունիսի 9-ի դրությամբ հասել են 8 191-ի, որից 4 606-ն ապաքինվել է, 98-ը՝ մահացել, 3487-ը՝ շարունակում է բուժումը։