10 հունիսի 2020 - 10:52 AMT
Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելող որոշումը դեռ ուժի մեջ է

Հունիսի 10-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է նաև, որ օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ տեղաշարժի խիստ սահամանփակումների պատճառով Վրաստանը մարտի 16-ին ևս փակել էր իր տարածք մուտքը։