10 հունիսի 2020 - 12:01 AMT
ՀՀ ֆուտբոլիստներն այլևս լեգիոներներ չեն համարվի ՌԴ պրեմիեր լիգայում

Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները 2020/21 խաղաշրջանից սկսած այլևս լեգիոներներ չեն համարվի ՌԴ պրեմիեր լիգայում, գրում է Sports.ru-ն։

Այդպիսի որոշում է կայացվելու Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի հունիսի 10-ին կայանալիք նիստում, որը կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով:

ՌԴ, ՀՀ-ն, Ղազախստանը, Ղրղզստանն ու Բելառուսը ԵԱՏՄ անդամ են։ Բելառուս ֆուտբոլիստները ՌԴ-ում լեգիոներ չեն համարվում 2019-ի փետրվարից։