23 հունվարի 2009 - 12:02 AMT
Արոնյանն իր առաջին հաղթանակն է տարել Corrus Chess-2009-ում
Երկու հայ գրոսմայսթերներ Լեւոն Արոնյանի (Հայաստան) եւ Սերգեյ Մովսեսյանի (Սլովակիա) հանդիպումը հունվարի 22-ին Corrus Chess-2009-ի 5-րդ փուլում ավարտվեց Հայաստանի ներկայացուցչի հաղթանակով: 58-րդ քայլում Արոնյանին հաջողվեց կոտրել իր մրցակցի դիմադրությունը: Սա Արոնյանի առաջին հաղթանակն է Corrus Chess-2009-ում (նախորդ չորս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի), իսկ Մովսեսյանի առաջին պարտությունը: Նշենք, որ մեկ ամիս առաջ Չինաստանում կայացած շախմատի գերմրցաշարում Արոնյանի ու Մովսեսյանի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:

5 փուլերից հետո 3,5 միավորով առաջատարն է ուկրաինացի Կարյակինը, Արոնյանը 3 միավորով կիսում է 2-5 տեղերը Դոմինգեսի` Կուբա, Կամսկու` ԱՄՆ եւ Սմիթսի` Հոլնադիա հետ : Վան Վելին` Հոլանդիա, Կարլսենը` Նորվեգիա, Մովսեսյանը` Սլովակիա, Ռաջաբովը` Ադրբեջան եւ Սթելվագենը` Հոլանդիա ունեն 2,5-ական միավոր: Ադամսը` Անգլիա, Վանգ Յուէն` Չինաստան եւ Իվանչուկն` Ուկրաինա ունեն 2-ական միավոր: Եզրափակում է մրցաշարային աղյուսակը Մորոզեւիչը` Ռուսաստան:

Հունվարի 23-ին, 6-րդ փուլում Արոնյանը կհանդիպի ուկրաինացի գրոսմայսթեր Վասիլի Իվանչուկի հետ:

5-րդ փուլի արդյունքները.
Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5-0,5
Լեւոն Արոնյան` Հայաստան-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-1:0
Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-Ռաջաբով` Ադրբեջան-1:0
Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-1:0
Լեյներ Դոմինգես` Կուբա-Ալեքսանդր Մորոզեւիչ-1:0
Մայքլ Ադամս` Անգլիա-Յան Սմիթս` Հոլանդիա-0,5:0,5
Գատա Կամսկի` ԱՄՆ-Վան Յուէ` Չինաստան-0,5;0,5: