23 հունվարի 2009 - 12:21 AMT
Հայաստանը դիմել է Ռուսաստանին ճգնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով վարկ տրամադրելու խնդրանքով
Հայաստանը դիմել է Ռուսաստանին գլոբալ ճգնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով կայունացման վարկ տրամադրելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը: Նրա խոսքերով, այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում: Ընդ որում Ալեքսեյ Կուդրինը չի նշել գումարն ու վարկի հնարավոր տրամադրման պայմանները: Մանրամասները կհրապարակվեն միայն բանակցությունների ավարտից հետո: