11 հունիսի 2020 - 11:52 AMT
Հրաժեշտ ԿԲ նախագահին․ Ըստ Փաշինյանի՝ Ջավադյանի ղեկավարման տարիները բուռն էին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին անգամ է իր պաշտոնում մասնակցել Կառավարության նիստին, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալություն ենք հայտնում ԿԲ-ում Ձեր գործունեության համար, դրանք բավականին բուռն տարիներ են եղել։ Այս ընթացքում ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը ՀՀ-ում»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ Ջավադյանը կշարունակի մնալ «իրենց ընդհանուր գործերին» ու առաջարկել ծափերով ճանապարհել նրան։

Կառավարության նիստին առաջին անգամ ներկա էին նաև ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհանիսյանը։

2020-ի ապրիլին ԱԺ-ն կողմ էր քվեարկել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանին նշանակելուն։ Ջավադյանը ԿԲ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից։ Նա մե անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 2014-ին։