11 հունիսի 2020 - 12:33 AMT
Արցախում ևս 4 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Այդպիսով՝ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի քանակը հասել է 68-ի։

Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Մեկուսացված է 79 քաղաքացի:

Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով ընդհանուր առմամբ ՀՀ է ուղարկվել 1224 նմուշառում:

Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։