11 հունիսի 2020 - 13:31 AMT
Կորոնավիրուսից մահացել է քիմիկոս Սևան Դավթյանը

Կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է Բարձրագույն որակավորման կոմիտեի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը, ասվում է ԲՈԿ ֆեյսբուքյան էջոյմ։

Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։ Տոնոյանն ու Դավթյանն ամուսիններ են։

Դավթյանը գիտնական քիմիկոս է, պոլիմերներին և նանոտեխնոլոգիաներին վերաբերող մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։

2016-ին Տոնոյանի հետ արժանացել են ՀՀ նախագահի 2015-ի մրցանակի՝ «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար։

1992-2002 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պոլիմերային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 2002-2006 թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պոլիմերային կենտրոնի տնօրեն։,/i>