Վրաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 828 է, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքը։
Ապաքինվել է 694 պացիենտ, մահացել՝ 13։
Կարանտինի ռեժիմում 3213 անձ կա, ստացիոնարում վերահսկողության տակ է 303 մարդ։
Արտերկրից բուժման համար տեղափոխվել է Վրաստանի 3 քաղաքացի։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։