Իսպանական Inditex ընկերությունը, որը Zara, Bershka, Pull & Bear և Massimo Dutti ապրանքանիշերի սեփականատերն է, 1000-1200 խանութ կփակի։ Այդ մասին ասվում է ընկերության եռամսյա զեկույցում։
Խոսքը փոքր խանութների մասին է, որոնք վաղուց են աշխատում և ոչ այնքան հաջող տեղակայում ունեն։ Դրանց մեծ մասը Zara խանութները չեն, գրում է Meduza-ն։
Միևնույն ժամանակ Inditex-ը 450 նոր խանութ կբացի, հագեցած «վաճառքների ինտեգրման նորագույն տեխնոլոգիաներով»։
Այդ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020-2022թթ։ Արդյունքում Inditex-ը կկրճատի առևտրային ցանցը գործող 7412 խանութից մինչև 6700-6900 խանութ։
Inditex-ը հայտարարել է, որ մտադիր է առցանց վաճառքները զարգացնել՝ հասցնելով 25%-ի։
Inditex-ը կարանտինի պատճառով որոշ ժամանակով 6500 խանութ էր փակել տարբեր երկրներում, որից 1500 դեռևս չի աշխատում։ 2020-ի փետրվար-ապրիլին հասույթը կրճատվել է 44%-ով՝ մինչև 3․3 մլրդ եվրո։ Իսկ առցանց վաճառքն աճել է 50%-ով։