11 հունիսի 2020 - 15:24 AMT
Արցախում արտակարգ դրությունը 1 ամսով երկրարացվել է

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` հունիսի 11-ից՝ ժամը 22:00-ից, մինչև հուլիսի 11-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Հունիսի 11-ի դրությամբ՝ Արցախում 68 վարակակիր կա։ Մեկուսացված է 79 քաղաքացի, մահվան դեպքեր չեն գանցվել։