23 հունվարի 2009 - 13:33 AMT
Հայաստանը կմասնակցի Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմին նվիրված խորհրդաժողովին
Անկարայի առաջարկած Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմին նվիրված խորհրդաժողովի աշխատանքին հայկական կողմից կմասնակցեն ՀՀ ԱԳՆ պետքարտուղար Շահեն Ավագյանն ու սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի ղեկավար Արմեն Եդիգարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: Խորհրդաժողովը տեղի կունենա Ստամբուլում հունվարի 26-27-ին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Հարավային Օսեթիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: