12 հունիսի 2020 - 16:31 AMT
Covid-19-ի 15 նոր դեպք՝ Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15-ով, երկրում ակտիվ դեպքերի թիվը 133 է, փոխանցում է Stopcov.ge-ն։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում վարակի 843 հաստատված դեպք է գրանցել, մահացել է 13 մարդ։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ պատրաստվում են հուլիսից զբոսաշրջիկների ընդունել։