12 հունիսի 2020 - 18:19 AMT
ԱԱԾ․ Ադրբեջանցին ապօրինի հատել է ՀՀ պետսահմանը և բերման ենթարկվել

Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ադրբեջանցի, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Նրա մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:

Ընթանում են ապօրինի սահմանահատման հանգամանքները պարզաբանող աշխատանքներ: