13 հունիսի 2020 - 14:55 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov.ge. կայքը։

Հաստատված դեպքերի քանակը հասել է 851-ի։

Ապաքինվածների թիվն ավելացել է 5-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 702-ի։ Բուժումը շարունակում է 136 պացիենտ, 13 մարդ մահացել է։

Կարանտինում 2795 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 252-ը։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը