ՌԴ-ում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 8706 նոր դեպք է գրանցվել, մահվան ելքով՝ 114 դեպք, հայտնում է դաշնային օպերատիվ շտաբը։
Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 520,129-ի։
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 6859 մարդ։
Ապաքինվել է ևս 5271 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 274, 641-ի։ Բուժումը շարունակում է 238,659 մարդ, գրում է «Վեդոմոստին»։
Մոսկվայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 1493 անձի մոտ, հիվանդների ընդհանուր թիվը 204,428 է։
Մեկ օրում ապաքինվել է 1534 մարդ, բուժումը շարունակում է 81,639 պացիենտ։ Մահվան ելքով 3231 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 44-ով։
Աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 7․6 մլն մարդու մոտ, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի։ ՌԴ-ն 3-րդն է հաստատված դեպքերի քանակով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Բրազիլիան։