23 հունվարի 2009 - 18:32 AMT
Վրաստանի ՆԳՆ լրտեսության մեջ է մեղադրում երկու հայերի
Վրաստանի ներքին գործերի նախարարության կոնտրհետախուզության բաժինը ձերբակալել է հայկական համայնքի երկու ներկայացուցիչների: Գրիգորի Մինասյանն ու Սարգիս Հակոբջանյանը ձերբակալվել են հունվարի 22-ին Սամցխե-Ջավախեթի շրջանում:

Ներկա պահին Վրաստանի ՔՕ հոդված 18-ով, հոդված 223-ի I մասով եւ հոդված 314-ի I մասով նախատեսված ապօրինի զինված կազմավորման ստեղծման եւ լրտեսության վերաբերյալ գործ է ընթանում, հաղորդում է Վրաստան Online-ը: