Փետրվարի 26-ից ի վեր, երբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվեց, հունիսի 16-ի դրությամբ ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան, գրում է Sputnik Georgia-ն։
Ըստ հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքի, վարակակիրների ընդհանուր քանակը չի փոխվել՝ 879։ Մեկ օրում ապաքինվել է 20 պացիենտ, ընդհանուր առմամբ առողջացել է 724-ը։
Բուժվում է 141 պացիենտ։
Կորոնավիրուսից Վրաստանում 14 անձ է մահացել։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։