Կորոնավիրուսը կարող է վարակել մարդու ուղեղի բջիջներն ու բազմանալ այնտեղ: Նման եզրահանգման են եկել Ջոնս Հոփքինսի անվան ինստիտուտի գիտնականները, փոխանցում է Forbes-ը։
Տոքսիկոլոգ Թոմաս Հարթունգն իր գործընկերների հետ հետազոտել է ցողունային բջիջներից աճեցված մինի-ուղեղը, որտեղ վարակումից հետո վիրուսը բազմապատկվել է նեյրոններում․ 3 օրում վարակված բջիջների քանակն աճել է նվազագույնը 10 անգամ։
«Շատ կարևոր է հասկանալ, որ վիրուսը կարող է ուղղակիորեն ազդել մեր ամենաարժեքավոր օրգանի վրա»,- հայտնել է պրոֆեսոր Հարթունգը։
Նշվում է, որ մինչ այժմ պարզ չէ, թե քանի պացինետ է բախվել այս խնդրին։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8 մլն-ը։ Ամենից շատ վարակակիրներն ԱՄՆ-ում են՝ 2․1 մլն-ից ավելի։