17 հունիսի 2020 - 11:41 AMT
ՀՀ-ում 468 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Հայաստանում բուժաշխատողների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 468 դեպք, որոնցից 141-ը բժիշկների մոտ, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից։

Ըստ ԱՆ տվյալների` կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված են 59 անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ինչպես նաև 15 կլինիկական օրդիանատոր`ավարտական կուրսերի։

ԱՆ-ից հայտնել են նաև, որ կորոնավիրուսի ախտորոշման և բուժման դասընթացին մասնակցել են 29 բժիշկ։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը նշել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն բժիշկների մասնագիտական խմբեր, այդ թվում ՝ վերակենդանացման բաժանմունքի մասնագետներ, որոնք հայ բժիշկների հետ միասին կաշխատեն բժշկական կենտրոններում:

Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,033-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։ Առողջացածների ընդհանուր թիվը 6814 է։