17 հունիսի 2020 - 16:26 AMT
Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի

Հունիսի 20-ին՝ ժամը 15։10-ին,Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի։ Այն կազմակերպում է Ուկրաինայում Իրանի դեսպանությունը՝ SkyUp ավիաընկերության հետ համատեղ՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղով տեղափոխելու համար։

Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կազմած ցուցակների հիման վրա։

Տոմսի արժեքի, առկա նստատեղերի և գնման վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։

Հունիսի 7-ին Կիև-Երևան չվերթով փոխադրվել է 275 ուղևոր, որին նախորդել է ևս մի քանի թռիչք նույն երթուղով։