18 հունիսի 2020 - 12:03 AMT
ԵԺԿ․ Մտահոգված ենք ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացով, զերծ մնացեք ընդդիմությանը ճնշելուց

Եվրոպական ժողովրդական կուսացությունը մտահոգված է Հայաստանում «ժողովրդավարական հետընթացի» բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը։

Ավելի վաղ ԱԺ-ն համաձայնություն էր տվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գործընթաց սկսելուն։

Նա նշել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում՝ ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման և իմպլեմենտացիայի համար։

Հայաստանյան կուսակցություններից ԵԺԿ անդամ է ՀՀԿ-ն։ Ավելի վաղ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր հեռավար քննարկումների լուսանկարներ, որոնց մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։