18 հունիսի 2020 - 14:26 AMT
Երևանի մանկապարտեզների ցանկը, որոնք կշարունակեն գործել

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին․

1️․Կենտրոն - թիվ 1

2️․ Արաբկիր - թիվ 25, թիվ 31

3️․ Աջափնյակ - թիվ 47, թիվ 50

4️․ Ավան - թիվ 52

5️․ Դավթաշեն - թիվ 60, թիվ 62

6️․ Էրեբունի - թիվ 64, թիվ 66

7️․ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96

8️․ Նոր Նորք - թիվ 100, թիվ 114

9️․ Նորք-Մարաշ - թիվ 122

1️0․ Նուբարաշեն - թիվ 125

1️1․ Շենգավիթ - թիվ 126, թիվ 139

1️2․ Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։

Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի։