18 հունիսի 2020 - 18:01 AMT
Առաջարկ. ԶԼՄ-ների տերերին բացահայտելու դրույթ ընդունել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկման ժամանակ կարևորել է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունը։ Նա առաջարկել է օրենքում ներառել ԶԼՄ-ների սեփականատերերին բացահայտելու դրույթ։

Պատգամավորը կարծում է, որ դա կարևոր է նաև քաղաքացիների համար, որոնք պետք է իմանան, թե ինչ գումարով է կազմակերպվում լրատվամիջոցների աշխատանքը։

Անդրադառնալով մեդիապատերազմի մասին շրջանառվող խոսակցություններին՝ Աբրահամյանն ասել է, որ դրա նպատակներից մեկը հակաժողովրդական քայլերի, այս կամ այն ալիքը փակելուն դրդելն է, բայց իշխանությունները նման քայլի չեն դիմելու, գնալու են բացառապես իրավական ճանապարհով։

Նա նշել է, որ վերջերս կորոնավիրուսի դեմ պայքարում տեսանելի է, թե ինչ հետևանքներ է ունենում ապատեղեկատվությունը՝ մարդիկ չեն հավատում, որ կարող է համավարակ լինել, մահեր են գրանցվում։