20 հունիսի 2020 - 12:24 AMT
Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37-%ով

2020-ի առաջին եռամսյակում, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37%-ով՝ 1025-ից հասնելով 645-ի։

Եվրոստատն ամփոփել է 2020-ի առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները։

Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվար ամսին կազմել է 26%, փետրվարին՝ 40%, իսկ մարտին՝ 47%, տեղեկացնում է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։

ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։