20 հունիսի 2020 - 16:12 AMT
Լեգենդար «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի նոր սերիաներում 3 նոր կերպար կհայտնվի

Լեգենդար «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի նոր սերիաներում 3 նոր կերպար կհայտնվի՝ փորսուղ Թիմը, ոզնի Շուն և եղնիկ Ուլյան։ Այդ մասին Ասվում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի հայտարարության մեջ։

Մուլտսերիալը նկարահանվելու է 3D ձևաչափով՝ կթողարկվի 26 էպիզոդ յուրաքանչյուրը 7 րոպե տևողությամբ։ Սերիալը նախատեսված է հիմնականում 6-8 տարեկան երեխաների համար։

Նոր կերպարները ստեղծելիս, ըստ ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Յուլիա Օսետինսկայայի, հեղինակները փորձել են այնպիսի տիպաժներ գտնել, որոնք հոգեհարազատ կլինեն ժամանակակից երեխաներին և վստահություն կներշնչեն նրանց ծնողներին։ Իսկ գլխավոր հերոսները՝ Գայլն ու Նապաստակը, կտեղափոխվեն մեր օրեր։