21 հունիսի 2020 - 10:59 AMT
Վարակման 560 նոր դեպք՝ 1 օրում. Եվս 19 մարդ է մահացել

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,268-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 560-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 350 դեպք կա, այլ պատճառով՝ 114։

Ապաքինվել է ևս 148 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 9002 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,802 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 95,754 թեստ։