Լրագրող Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նախորդ շաբաթ նա իրեն վատ է զգացել, ջերմել է, ի հայտ են եկել կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ։ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել, տեղեկացնում է Ռուսարմինֆոն:
Մնացականյանը մեկուսացել է Երևանում իր տանը և գտնվում է բժիշկների հեռակա հսկողության տակ։ Քանի որ նրա վիճակը միջին ծանրության է, հոսպիտալացման մասին որոշում չի կայացվել։
Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 320-ով: Կորոնավիրուսից մահվան 360 դեպք կա, այլ պատճառով՝ 117։ Առողջացածների ընդհանուր թիվը 9131 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,980 է։