Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսից 99%-ով պաշտպանող կտոր են ստեղծել։ Ըստ ընկերության՝ այդ հատկությունը կպահպանվի նույնիսկ բազմակի լվանալուց հետո, գրում է Reuters-ը։
Sonovia ընկերության բազմակի օգտագործման հակավիրուսային դիմակները պատված են ցինկի օքսիդի նանոմասնիկներով, որոնք ոչնչացնում են բակտերիաները, սնկերն ու վիրուսները, ինչը, ըստ գիտնականների՝ կարող է նպաստել կորոնավիրուսի տարածման կասեցմանը։
Փորձարկումներն անցել են Շանհայի Microspectrum (Weipu Jishu) լաբորատորիայում։ Առաջիկա շաբաթներին կտորն արդեն կարող է օգտագործվել բուժհաստատություններում կիրառվող տեքստիլի, անհատական պաշտպանության միջոցների, արտահագուստի արտադրության համար։
Ինչպես նշել է ընկերությունը՝ նոր կտորով արդեն հետաքրքրվում են Գերմանիայի և ԱՄՆ հիվանդանոցները։ Իսկ Իտալիայում արդեն մեկնարկել է հասարակական տրանսպորտում այդ կտորի կիրառման փորձնական նախագիծը, իսկ դրանից պատրաստված դիմակներն արդեն վաճառվում են։
Ավստրալական HygCen բժշկական լաբորատորիայում SARS-Covid-ին մոտ Vaccinia վիրուսի կիրառմամբ վերջին թեստի համաձայն, կտորը լավ արդյունք է ցույց տվել։