Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից է:
Վարակն ընդհանուր առմամբ հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որոնցից 65-ն առողջացել են:
Մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:
Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։