23 հունիսի 2020 - 15:57 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը մոտեցել են 600,000-ի

Հունիսի 23-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 7425 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Վարակվածների 32,7%-ի մոտ ախտանիշեր չեն եղել։

Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 599,705-ի, գրում է «Վեդոմոստին»։

Մահվան ելքով 8359 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 153-ով:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ նոր գրանցվող դեպքերը չեն հասնում 8000-ի։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների քանակը գերազանցել է 9 միլիոնը, մոտ 470,000 մահ է գրանցվել, ապաքինվել է մոտ 4․4 մլն մարդ։

Photo. TASS