26 հունվարի 2009 - 17:44 AMT
Առաջին թուրքական լրտես արբանյակը դուրս կբերվի ուղեծիր 2012 թվականին
Telespazio ընկերությունը` Հռոմ` Finmeccanica (Միլան) / Thales (Թուլուզ), որը մասնագիտանում է նավիգացիայի եւ արբանյակից երկրի դիտարկման ոլորտներում, պատվեր է ստացել Թուրքիայի պաշտպանության նախարարությունից լրտես արբանյակ արտադրելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:
Ըստ թուրքական կողմի, «չնայած թուրքական կառավարության հնարավարությանը հանձնարարել այս նախագծի մի մասը ֆրանսիական կողմին, պայմանագիրը անցնում է Telespazio եւ Thales Aliena Space-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության համար պատիժ սահմանող օրինագծի ընդունման պատճառով»: Ըստ Թուրքական ՊՆ պաշտոնյաների, գերադասվեց Telespazio ընկերությունը, քանի որ Թուրքիան նեղացած է ֆրանսիական խորհրդարանի որոշումից:
Առաջին ռազմական թուրքական Gokturk-1 արբանյակը կունենա բարձր որակի օպտիկական համակարգ, հստակություն 2,5մ-80սմ 700 կմ բարձրության վրա գտնվելու դեպքում:
Թուրքիայի պաշտպանության նախպարարությունը չի թաքցնում, որ մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ այդ արբանյակի միջոցով, որի որակը թույլ կտա օգտագործել այն նույնիսկ քաղաքացիական խախտումները վերահսկելու համար` օրինակ ծառահատումները, նշել է պաշտպանության արդյունաբերության փոխնախարար Մուրադ Բայարը: Արբանյակը պետք է դուրս բերվի ուղեծիր 2012 թվականին: