24 հունիսի 2020 - 18:29 AMT
Մեքսիկայում ծնված եռյակի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Մեքսիկայում ծնված եռյակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, տեղի բժիշկներն աննախադեպ են անվանել այս իրավիճակը։

Երեխաները՝ 2 տղա և 1 աղջիկ, ծնվել են հունիսի 17-ին կեսարյան հատումով Մեքսիկայի կենտրոնական հատվածի Սան Լուիս Պոտոսի նահանգի հիվանդանոցներից մեկում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ կանոնակարգի՝ երեխաներին Covid-19-ի թեստ են անցկացրել, որոնք դրական պատասխան են տվել։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 9․2 մլն-ն, որից մահացել է 477,000-ը։