25 հունիսի 2020 - 10:33 AMT
Նախարար. Վարակման նոր ռեկորդ ունենք՝ 771 դեպք, 113 ծայրահեղ ծանր պացիենտ կա

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 771 նոր դեպք է գրանցվել, կատարվել է 2336 հետազոտություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ ծանր վիճակում 502 հիվանդ կա, ծայրահեղ ծանր է 113 պացիենտ։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 անձ։

Նախարարը նշել է նաև, որ հոսպիտալացման առումով վիճակը բավականին բարվոք է՝ 51 հիվանդ կա, որոնք դրա կարիքն ունեն։ Նա հավելել է, որ բոլոր վերակենդանացման բաժանմունքերում մի քանի տեղ կա, որոնք արագ լրանում են։