Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 22,488–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 771-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 397 դեպք կա, այլ պատճառով՝ 131։
«Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - հայտնել են ԱՆ-ից:
Ապաքինվել է ևս 538 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 11,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,625 է։
Ընդհանուր առմամբ, արվել է 102,736 թեստ։