25 հունիսի 2020 - 11:16 AMT
Օտարերկրացիներն ԱԴ-ից հետո պետք է ՀՀ-ում գտնվելու հիմքեր ապահովեն կամ մեկնեն

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Պարետի ցուցմամբ ՀՀ-ում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը ԱԴ ավարտից հետո 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։ Այդ մասին ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նրանք պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել ՀՀ-ում գտնվելու օրինական հիմքերը կամ մեկնել երկրից։