ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը հաստատել է նրա որդի Վահագնը։
Պատգամավորը պատմել է ՀԺ-ին, որ ինքնազգացողությունը լավ է։
Գևորգյանն ԱԺ-ում վարակված 5-րդ պատգամավորն է։ Կորոնավիրուս էր հաստատվել «Իմ քայլից» Ծովինար Վարդանյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիկտոր Ենգիբարյանի և ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի մոտ: