Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։
Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ», - ասվում է գրառման մեջ։
Վարչապետը հավելել է, որ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ։
Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որոնք ուժի մեջ են մտել հունիսի լույս 26-ի կեսգիշերին։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են, իսկ 12 տարի և ավել պաշտոնավարած 3 դատավոր զրկվում պաշտոնից։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է որակում։