26 հունիսի 2020 - 12:25 AMT
Արցախում Covid-19-ի 1 նոր դեպք կա․ Վարակվածը մեկուսացված էր

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա։ Covid-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ` նա մեկուսացված էր մոտ 2 շաբաթ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է: Ապաքինվել է 77 հիվանդ։

Արցախում մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։