26 հունիսի 2020 - 18:03 AMT
Հայ հաքերները կորոնավիրուսով վարակված ադրբեջանցիների տվայլներ են հրապարակել

«Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ» խումբը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսով վարակված Ադրբեջանի քաղաքացիների տվյալները։ Հրապարակվել են նաև վարակից մահացածների և առողջացածների տվյալներ։

Նշվում է, որ դա ցուցակի մի մասն է։

Ավելի վաղ ադրբեջանցիներն էին 2 անգամ հրապարակել կորոնավիրուսով վարակված հայաստանցիների տվյալները։ Սա հայ հաքերների պատասխան քայլն է։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանցի հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները։ Մինչ այդ հրապարակվել էին վարակված 3500 հայաստանցիների և նրանց կոնտակտավորների անձնական տվյալները: