27 հունիսի 2020 - 13:02 AMT
Արցախում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք է գրանցվել։ Covid-19-ը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, որը մեկուսացված էր մոտ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացման 10 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ՝ 87 ապաքինված։

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։