27 հունիսի 2020 - 13:55 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում հունիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 921-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2-ով, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կայքը։

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 781 հիվանդ, 14-ը՝ մահացել։

Կարանտինում 2687 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 207։

Ավելի վաղ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստվում է բացվել զբոսաշրջիկների համար, սակայն հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանում գործող միջազգային ավիահաղորդակցության արգելքը կերկարացվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ։