27 հունիսի 2020 - 14:07 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 1600 կրակոց

Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 1600 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են իրականացնել առաջադրված մարտական խնդիրները, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հունիսի 14- 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է մոտ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: