27 հունիսի 2020 - 14:30 AMT
Ուկրաինական ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Երևան

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը հուլիսին և օգոստոսին մի շարք միջազգային չվերթեր կվերսկսի, այդ թվում՝ դեպի Երևան, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Երևանը ներառված է օգոստոսին գործարկվելիք թռիչքների ցանկում։

Օգոստոսից շաբաթական 2-3 անգամ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, Բաքու, Հռոմ, Միլան, Փարիզ, Ֆրանկֆուրտ և այլ քաղաքներ։

Հուլիսին նախատեսվում է չվերթեր իրականացնել Կիևից և Օդեսայից 9 ուղղությամբ՝ Ստամբուլ, Թել Ավիվ, Ամստերդամ, Դուբայ և այլ ուղղություններով։