29 հունիսի 2020 - 10:30 AMT
Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետ

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։ Նա ձայների 42,5%-ն է ստացել հունիսի 28-ին կայացած քաղաքային ընտրությունների երկրորդ փուլում, գրում է France3-ը։

Քաղաքային ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր մարտին։ Այդ ժամանակ Բարսեղյանը քաղաքապետի ընտրությունների առաջատարն էր՝ նա հավաքել էր քվեների 27.87%-ը։

Բարսեղյանը բնապահպան է, նա գլխավորում էր «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Նա 39 տարեկան է։