Վրաստանում կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից մեկի 82 տարեկան բնակիչ Վ.Բ.-ն 10 օր առաջ որդու հետ Հայաստանից էր եկել և անցնում էր կարանտինյան շրջանը:
Նա մահացել է կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից Ռուսթավիի հիվանդանոցում, գրում է Jnews.ge-ն։
Կարանտինի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր: Սակայն նա հոսպիտալացվել էր արյան բարձր ճնշման և սրտի անբավարարության պատճառով:
Սահմանը հատելու և կարանտինի անցնելու պահին նրա վիճակը նորմալ է եղել:
Այսպիսով, տղամարդը դարձել է Վրաստանում կորոնավիրուսից մահացած 15-րդ հիվանդը:
Վ.Բ.-ն ապրում էր Ախալքալաքի գյուղերից մեկում, բայց երկար ժամանակ գտնվում էր Երևանում: Ստեղծված իրավիճակի պատճառով չէր կարողանում վերադառնալ տուն: