29 հունիսի 2020 - 14:09 AMT
Արագիլների կեղտոտման դեպք՝ Երասխահունում

ՀՀ-ում կրկին արագիլների կեղտոտման դեպքեր են գրանցվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է կենդանաբան Վասիլ Անանյանը։

«Երասխահունում տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»,- գրել է նա։

2019-ին Արարատի մարզի Հովտաշեն համայնքում էր նման դեպք գրանցվել։ Սպիտակ արագիլները կեղտոտվել էին, չէին կարողանում թռչել։ Կենդանաբանության ինստիտոտի մասնագետները արագիլներին զննելուց հետո հայտարարել էին, որ իրավիճակը սոսկալի է, էկոլոգիական աղետ կա և կոչ էին արել պատասխանատուներին պարզել աղտոտման աղբյուրը: Պարզվել էր, որ արագիլների փոտուրներին սննդային յուղ է եղել։