30 հունիսի 2020 - 15:29 AMT
Ադրբեջանում կորոնավիրուսի ռեկորդային՝ 544 նոր դեպք է գրանցվել

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի ռեկորդային 544 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական շտաբը։

Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 16,968-ի, ապաքինվածներինը՝ 9369-ի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 206 մարդ։

Բուժումը շարունակում է 7393 հիվանդ։

Համավարակի բռնկումից ի վեր երկրում ընդհանուր առմամբ 475,525 թեստավորում է անցկացվել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 10․2 մլն-ն, ավելի քան 505,000 մարդ է մահացել։