30 հունիսի 2020 - 15:42 AMT
Քոչարյանն ընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգրկվել է ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդում` որպես անկախ տնօրեն։ Այդ մասին ասվում է կորպորացիայի պաշտոնական կայքում։

Տնօրենների խորհրդի նախագահ է վերընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը:

Կորպորացիայի բաժնետերերի տարեկան հավաքն անցկացվել է հունիսի 27-ին՝ առցանց:

Հունիսի 19-ին Քոչարյանն ազատ է արձակվել դատարանին վճարված 2 մլրդ գրավից դիմաց։ Գրավը վճարվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարների կողմից։ Քոչարյանն անազատության մեջ է 2019-ից։ 2018-ին Ռոբերտ Քոչարյանին 2 անգամ ձերբակալել էին։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008թ․ մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։